Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա):

Գիտնականների խոսքով, տեղաշարժման ընթացքում մարդկանց մարմնի ստորին եւ վերին հատվածների շարժումները տարբեր տեսք են ունենում եւ դրանց բարձր ինտենսիվությունը կարող է վկայել քայլող մարդու նյարդայնանալու հակման մասին:  Քայլվածքի եւ ագրեսիայի միջեւ կապ հայտնաբերելու համար համալսարանի աշխատակիցները շարժումը որսացող տեխնոլոգիա են օգտագործել (Motion capture), որը կիրառվում է համակարգչային խաղերի ստեղծման համար, ինչպես նաեւ հատուկ հարցաշարեր:

29 կամավոր, ովքեր մասնակցել են հետազոտությանը, հարցաթերթիկ են լրացրել, որոնց հարցերը կոչված էին չափելու ագրեսիայի նրանց մակարդակը: Նրանք պատասխանել են նաեւ հինգ գործոնով «Մեծ հնգյակ» հարցաթերթիկի, որն օգտագործվում է մարդու իմպուլսիվության աստիճանը, հուզական կայունությունը, փոխզիջումների հակումը որոշելու համար. հարցաշարը նաեւ ցույց է տալիս, թե արդյո՞ք մարդն ինտրովերտ է, թե` էքստրավերտ:

Հետո շարժումը որսացող տեխնոլոգիայի օգնությամբ գիտնականները վերլուծել են, թե մասնակիցներն ինչ եղանակով են իրենց բնորոշ քայլով տեղաշարժվում վազքուղու վրա, թե ինչպես է շարժվում նրանց իրանը, կոնքերը, ինչ արագությամբ են նրանք քայլում:

Հետազոտության առաջատար հեղինակ Լայեմ Սետչելլը մեկնաբանել է, որ քայլքի ընթացքում, երբ մարդը ձախ ոտքով է քայլում, իրանի ձախ կեսը շարժվում է ոտքի հետեւից, ձախ ուսը մի քիչ հետ է գնում, իսկ աջը` առաջ, հավասարակշռությունը պահպանելու համար: Ագրեսիվ մարդկանց մոտ այդ շարժումների ամպլիտուդն ավելի մեծ է, քան հանգիստ մարդկանց մոտ:

Հարցաթերթիկների վերլուծության արդյունքները հաստատել են. այն մարդկանց մոտ, ում ագրեսիայի մակարդակն ավելի բարձր է, շարժումներն ավելի լայն են եղել: Գիտնականներն ընդգծել են, որ դա առաջին աշխատանքն է, որը գիտականորեն հաստատում է, որ «ագրեսիվ քայլվածք», իրոք, գոյություն ունի: Նրանց կարծիքով, անվտանգության կազմակերպությունների աշխատակիցների համար ծայրաստիճան օգտակար կլինի իմանալ, թե ինչ տեսք ունի ագրեսիվ մարդու քայլվածքը. այդպես նրանք կկարողանան շատ վեճեր եւ խնդիրներ կանխել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dailytechinfo.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ